Որտե՞ղ է Շեքսպիրը գրել «Ռոմեո և Ջուլիետ»-ը

am
ortex-e-seqspire-grel-romeo-e-jouliet-e

Բրիտանացի գիտնական Ջերեմի Մարշը հայտարարել է, որ նրան հաջողվել է հայտնաբերել Լոնդոնի այն վայրը, որտեղ անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը գրել է իր ամենահայտնի պիեսներից մեկը՝ «Ռոմեո և Ջուլիետ» դրաման: Այս մասին գրում է BBC-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 1597-1598 թթ. Շեքսպիրն ապրել է ներկայիս Լիվերպուլ-սթրիթ երկաթգծի կայարանի թաղամասում: Սակայն Մարշը հայտնաբերել է, որ իրականում Շեքսպիրն ապրել է Գրեյթ Սենթ-Հելենս նրբանցքի համար 35 տանը: Նշված նրբանցքը Սիթի կենտրոնական փողոցից տանում է դեպի ոչ մեծ եկեղեցի։

Պատմաբանը նշում է, որ բնակավայրը իր զգալի ազդեցությունն է թողել դրամատուրգի ստեղծագործության վրա: Ըստ Մարշի՝ Շեքսպիրն ապրել է հարուստ թաղամասում՝ շրջապատված տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցով: Սա իր հերթին բարձրացրել է Շեքսպիրի սոցիալական կարգավիճակը և թույլ է տվել նրան շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնք լայն կապեր ունեն Եվրոպայում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ