Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Օրվա հրամայականն է` համախմբել ազգային ներուժը. Դավիթ Ջամալյան  

am es
orva-hramayakann-e-hamaxmbel-azgayin-nerouje-davit-jamalyan

 Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներն ակնհայտ վտանգներ են պարունակում։ Ակտուալ է դարձել արցախյան օրակարգը՝ խիստ վտանգավոր շեշտադրումներով։ Ըստ այդմ՝ նպատակահարմար եմ գտնում կատարել հետևյալ շեշտադրումները։

Հակառակորդը նախապատրաստվում է երրորդ ագրեսիային, ու օրվա հրամայականն է համախմբել ազգային ներուժը։ Սա գործող իշխանության առջև ծառացած հրամայականներից է։

Ասվածից ածանցյալ, Արցախի այս կամ այն պետական այրի, հանրային գործչի հասցեին հնչեցված մեղադրանքները` դավադրության, կոռումպացված լինելու մեջ, անկախ այն հանգամանքից, թե ով է հնչեցնողը՝ գործող իշխանության, թե որևէ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ,  հստակ փաստերով չհիմավորելու դեպքում՝ զրպարտություն է, զազրախոսություն, հարված երկրի պաշտպանունակությանը։

Վաղվա մեր հաղթանակի գրավականը, թշնամու հանդեպ մեր անգերազանցելի առավելություններից մեկը Արցախի անբասիր կենսագրության տեր գեներալիտետն է՝ մեր պետականության թիկունքը պահող առողջ ուժը։ Մասնավորապես։ Պատիվ եմ ունեցել հանդիպել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին 2016-ի ապրիլյան քառօրյայի օրերին պետական սահմանի ամենապատասխանատու հատվածներում։ Իր արժեքավոր պրոֆեսիոնալ գիտելիքներն ու փորձն այդ օրերին անգնահատելի էին ադրբեջանական ագրեսիան ձախողելու գործում։

Պատիվ ունեմ ճանաչել Արցախի հերոս, գեներալ – լեյտենանտ Արշավիր Ղարամյանին։ Ողջ գերդաստանով ազատամարտի առաջին իսկ օրերից լծված են եղել հայրենիքի պաշտպանության գործին։ Հետպատերազմյան շրջանում՝ Ղարամյանների գերդաստանը զբաղվել է արդար աշխատանքով՝ հողի մշակությամբ։ Ընդ որում՝ քչերին է հայտնի, որ առաջնագիծը ջերմադիտարկման սարքերով կահավորելու աշխատանքները որոնց կոորդինացիան իրականացրել է գեներալ Ղարամյանն ու, որոնք, ի դեպ, սկսվել են 2016-ի ապրիլյան քառօրյայից դեռ շատ առաջ, միայն մասսամբ են իրականացվել պետական միջոցներով․ Ղարամյանների ընտանիքը զգալի միջոցներ է տրամադրել այդ գործին։ Եվ թերևս ամենակարևորը՝ գեներալ Ղարամյանի որդին՝ Վարդան Ղարամյանը բազմաթիվ մարտական առաջադրանքների մասնակից է, և չնայած իր երիտասարդ տարիքին արդեն մարտական կենսագրություն ունի։ Եվ բնավ չափազանցություն չի լինի ասելը, որ սա այն օրինակն է, որին պետք է հետևեն բարձրաստիճան պետական այրերը։

Ահա այսպիսի մարդկանց ի նկատի ունեմ, երբ ասում եմ առողջ ուժեր։ Այսպիսի մարդիկ են հայրենիքի համար օրհասական պահին իրենց հետևից տանելու հարյուրավոր նվիրյալների։

Ատելությունը հանրության տարբեր սեգմենտների միջև, ցավոք, իրողություն է։ Եվ ուրեմն՝ պետք է անհապաղ վերջ տալ երկրի ներսում բարիկադներ ձգելու փակուղի տանող գործելաոճին, և ձևավորել ազգային համերաշխության մթնոլորտ՝ ինչը հակառակորդի ագրեսիան կանխող հիմնական երաշխիքներից է։

Դավիթ Ջամալյան

ռազմական փորաձագետ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ