Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

am
oukrainayi-varcapete-hrajarakan-e-tvel

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է իր հրաժարական տալու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես գործադրի հերթական նիստից հետո որոշում եմ կայացրել հրաժարական տալու մասին: Ես այս որոշումը կայացրել եմ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահն ուկրաինացիներին ուղղված ուղերձում նշել էր, որ կառավարությանը պետք է հրաժարական տա»,- Կիևում ճեպազրույցի ժամանակ ասել է Վլադիմիր Գրոյսմանը: Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքով չի ամաչում, թե ինչպես է կառավարությունն արձագանքել մարտահրավերներին:

Ես առաջարկեցի նախագահին, խորհրդարանին, որ մենք միասին ձևավորենք միասնական օրակարգ և արագ սկսենք որոշումներ կայացնել, սակայն նախագահն ընտրեց այլ ուղի»,-ասել է նա:

Գրոյսմանը մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ