Ուրախ կլինեմ, որ դուք աշխատեք, ապրեք ու արարեք Հայաստանում. Գեղարքունիքի մարզպետը` գործարարներին

am
ourax-klinem--or-douq-asxateq--apreq-ou-arareq-hayastanoum-gexarqouniki-marzpete-gorcararnerin

«Մեր համաժողովին մասնակցում է շուրջ 122 գործարար, որոնցից 72-ը՝ արտերկրից: Ես շատ ուրախ կլինեմ, որ այս համաժողովը առիթ հանդիսանա, որ դուք աշխատեք , ապրեք ու արարեք Հայաստանում»,- այս մասին ասել է  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ժամանակ։

Նա իր ողջույնի խոսքում տեղեկացրել է , թե շուրջ 47 գործարարներ ծնունդով Գեղարքունիքի մարզից են: «Հաշվի առնելով, որ մարզն իր սրտում կրում է Սևանա լիճը, մեր մարզում տնտեսության բոլոր ճյուղերը չէ, որ պետք է զաարգացնել, ուստի մենք հատակապես առաջնայնություն ենք տվել մարզում գյուղատնտեսության,զբոսաշրջության և այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը», - հավելում է Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյաննն այժմ Գավառում է և  Լեվոն Քալանթարի անվան պետական դրամատիակական թատրոնում մասնակցում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ