Պահքային կոնֆետներ

am
pahqayin-konfetner

Բաղադրիչներ՝

բրինձ - 0,5 բաժակ

հյութ նարինջի - 1 բաժակ (թարմ քամած)

շաքարավազ - 0,5 բաժակ

չիր ծիրանի - 200 գր

շոկոլադ սև - 200 գր

Պատրաստման եղանակը՝

Բրինձը լավ եփել մինչև կպչուն դառնա։ Այնուհետև լցնել քամիչի վրա և տրորել։ Նարնջի հյութը քամել, վրան լցնել շաքարավազը և թանձր օշարակ եփել։ Ավելացնել բրինձը և թույլ կրակի վրա տաքացնել մինչև զանգվածը թանձրանա։ Ստացված զանգվածը մի փոքր սառեցնել և լցնել 1 սմ հաստությամբ տափակ մակերեսի վրա։

Թողնել մեկ օր, որպեսզի սառչի. տեսքը և կազմությունը շաքարակալած մեղր է հիշեցնում։ 1 օր հետո բաժանել կտորների։ Վերցնել ծիրանաչիրը, լվանալ, վրան եռման ջուր լցնել, որպեսզի ուռչի։ Այնուհետև չորացնել և ծիրանաչրի մեջ լցնել նարնջա-բրնձային միջուկը։

Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել և ծիրանաչիրը թաթախել շոկոլադի մեջ։ Պահքի շրջանում պետք է հատուկ շոկոլադ վերցնել, որի մեջ կենդանական ծագման բաղադրիչներ և կաթնամթերք չլինի։

Շոկոլադը սառելուց հետո, անհրաժեշտության դեպքում կրկնել գործընթացը։ Կոնֆետները ծածկել շոկոլադի երկրորդ շերտով և սառցախցիկում տեղադրել։ Սպասել շոկոլադը սառչի։ Կոնֆետները պատրաստ են, բարի ախորժակ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ