Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերը՝ մեծ էկրաններին (տեսանյութ)

parajanovi-nran-gouyne-filmi-verakangnvac-kadrere-mec-ekrannerin-tesanyout

Ֆիլմասեր հասասրակությունն այսօր հնարավորություն ուներ տեսնելու աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած հատվածները:

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ֆիլմի ցուցադրություն տեղի ունեցավ «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի նախասրահում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Նարինե Թուխիկյանը, ֆիլմի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ռեժիսորներ, դերասաններ, ԱԺ պատգամավորներ և այլն:

Բացման խոսքով հանդես եկավ Կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը, ով պատմելով ֆիլմից դուրս մնացած հատվածների ռեստավրացիայի մասին, նշեց, որ պրեմիերան տեղի է ունեցել Ռոտերդամի կինոփառատոնի ժամանակ:

 

Հայտնի է, որ «Նռան գույնի» հիմանական մոնտաժից դուրս մնացած հատվածները ամփոփված են 103 նեգատիվ ժապավեններում, որոնք պահվում են Կինոկենտրոնի արխիվում: Ժապավենների մի մասը՝ 27 տուփ, 2018 թվին ուղարկվել է Լեհաստան, որոնք պատրաստվել են Ռոտերդամի ցուցադրության համար: Արդեն այս տարի Ռոտերդամի միջազգային փառատոնի հրավերով ցուցադրվել են արդեն «Նռան գույնի» ռեստավրացված հատվածները:

Ինչպես Միրզախանյանն է նշում, ֆիլմը Ռոտերդամում մեծ ուշադրության և հետաքրքրության է արժանացել, և այդ հանգամանքը հուշել է կազմակերպիչներին ֆիլմի ցուցադրությունն անպայման կազմակերպել նաև Հայաստանում՝ «Ոսկե ծիրանի» շրջանակներում:  

Խոսքն ամփոփելիս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի ռեստավրացիայի, ապա նաև ցուցադրության գործում՝ մասնավորապես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սուքիասյան ընտանիքին, «Իմ քայլը» հիմնադրամին:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ