Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին պատարագը կմատուցվի

am
parizi-astvacamor-tajarum-hrdehic-heto-arajin-patarage-kmatoucvi

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին պատարագը կմատուցվի: Այս մասին տեղեկանում ենք France 24-ից:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին տաճարում հրդեհ էր բռնկվել, որից զգալիորեն տուժել է շինությունը:

Արարողությունը տեղի կունենա Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետի հանդիսապետությամբ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պատարագին մասնակցող անձանց թիվը սահմանափակվել է մինչև 20:

Միջոցառումը կհեռարձակվի տեղական հեռուստաալիքով: Այսպիսով բոլոր ֆրանսիացիները  կարող են մասնակցել միջոցառմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ