Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառում՝ բանաստեղծի տուն-թանգարանում

am es
parouyr-seaki-cnndyan-95-amyakin-nvirvac-mijocaroum-banastexci-toun-tangaranoum

Հունիսի 17-ը հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է: Այդ օրը մեծ շուքով նշվելու է նաև բանաստեղծի ծննդյան 95-ամյակը: Այս մասին տեղեկանում ենք mincult.am-ից:

Միջոցառումը տեղի կունենա  հունիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, Պարույր Սևակի տուն-թանգարանում: Ելույթ կունենան «Գեղարդ» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան), «Պոեզիայի թատրոն» թատերախումբը, Գ. Գինոսյանի «Կարին» ավանդական երգի-պարի համույթը: Տեղի կունենա  նաև «Անլռելի զանգակատուն» պոեմի վերահրատարակված գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանն իրենց մասնակցությունը կբերեն Մ. Սարյանի տուն-թանգարանում գործող «Սարյան» արվեստի ստուդիայի սաները, որոնք օրվա ընթացքում Պարույր Սևակի տան այգում նկարակալների վրա դրված կտավներին կվերարտադրեն այգու բնապատկերը:

Հյուրերի թվում կլինեն պաշտոնատար անձինք, ուսանողներ, դպրոցականներ, համայնքի բնակիչներ և մի խումբ մտավորականներ՝ գրականագետներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ