Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Պատրաստում ենք Էսկիմո

am ru
patrastoum-enq-eskimo

Բաղադրիչներ

Խմորի համար՝ ալյուր – 1 բաժակ
շաքարավազ – 1 բաժակ
ձու – 4 հատ
սառը ջուր – 10 ճ/գ
կակաո – 2 ճ/գ
սոդա – 1/2 թ/գ
վանիլին – 1 թ/գ

Կրեմի համար՝ տաք կաթ – 1 բաժակ
ձու – 2 հատ
շաքարավազ- 1 բաժակ
ալյուր – 3 ճ/գ
վանիլին
կարագ – 250 գ

Ջնարակի համար՝ շաքարավազ – 2 ճ/գ
կակաո – 2 ճ/գ
թթվասեր – 2 ճ/գ
կարագ – 50 գ

Պատրաստման եղանակը

Առանձնացնել ձվերի սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցները լավ հարել: Դեղնուցները խառնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝ մինչև սպիտակելը: Ավելացնել 1/2 թ/գ սոդան, 10 ճ/գ սառը ջուրը, վանիլինը, 2 ճ/գ կակաոն, դանդաղ խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը:

Անընդհատ խառնելով աստիճանաբար ավելացնել 1 բաժակ ալյուրը: Կաղապարը պատել կարագով, լցնել խմորը, հարթեցնել: Մոտ 30-40 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Կրեմ. թասի մեջ խառնել 2 ձուն, 1 բաժակ շաքարավազը և 3 ճ/գ ալյուրը, լավ հարել, ավելացնել 1 բաժակ տաք կաթը, խառնել և դնել ցածր կրակի վրա: Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման, թողնել 1 րոպե և վերցնել կրակից: Լրիվ սառեցնել: Հարել փափուկ կարագը վանիլինի հետ: Անընդհատ հարելով՝ գդալ-գդալ ավելացնել եփած, սառած զանգվածը:

Ջնարակ. շաքարավազը խառնել կակաոյի և թթվասերի հետ: Դնել կրակին և անընդհատ խառնելով՝ եփել մինչև եռալը: Վերցնել կրակից և ավելացնել կարագը, լավ խառնել, որպեսզի ստացվի փայլուն, հարթ զանգված, սառեցնել:

Սառած խմորի շերտը պատել ամբողջ կրեմով, ուղղել և դնել սառնարանը մոտ 30 րոպե: Հանել սառնարանից, վրան լցնել ամբողջ ջնարակը, նորից հարթեցնել և նորից դնել սառնարանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ