Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Պատրաստում ենք հավի լցոնած կրծքամիս

am
patrastoum-enq-havi-lconac-krcqamis

Բաղադրիչներ

հավի կրծքամիս 400 գրամ

թթվասեր 100 մլ

սխտոր 2 պճեղ

սամիթ 0.5 փունջ

շաքարավազ 1 թեյի գդալ

սոյայի սոուս 4 ճաշի գդալ

ձեթ 4 ճաշի գդալ

գազար 1 հատ

սոխ 1 գլուխ

նեխուր 3 ցողուն

կարմիր պղպեղ 1 հատ

նուշ 50 գրամ

աղ, սև պղպեղ և կարմիր աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը

Թասի մեջ թթվասերին խառնել սոյայի սոուսը, շաքարավազը, լավ խառնել: Վրան ճզմել սխտորը, ավելացնել մանրացրաց սամիթը և լավ խառնել ավելացնելով աղ և պղպեղներ: Հավի կրծքամսին գրպանիկներ կտրել խորը և դնել մարինադի մեջ, թողնել մսակտորները մարինացվեն: Թավայի մեջ թեթևակի բովել նուշը: Խճողակը պատրաստելու համար թավայի մեջ տաքացնել բուսայուղը, սոխը մանր կտրտել, սոխերած անել: Մանր կտրատել գազարը և ավելացնել սոխերածի վրա:

Կտրատել մանր նաև կարմիր պղպեղը և ավելացնել խճողակին խառնել: Ավելացնել նաև մանր կտրատած նեխուրի ցողունները, սխտորն ու նուշը, լավ խառնել, համեմել աղ ու պղպեղներով, թողնել մի փոքր տապակվի: Խճողակը տեղափոխել ամանի մեջ: Վերցնել ջեռոցի տապակը, վրան յուղաթուղթ փռել: Հավի կրծքամիսը լցոնել խճողակով, ամրացնել չոփիկներով, դնել տապակի մեջ և տեղափոխել 190* տաքացրած ջեռոցը, եփել 30-35 րոպե:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ