Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Պատրաստում ենք մսով կարկանդակ

am
patrastoum-enq-msov-karkandak

Բաղադրիչներ  

միս տավարի (աղացած) - 350 գր

գազար կորեական - 150 գր

մայոնեզ - 6 ճ/գ

կանաչի - ըստ ճաշակի

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

խմորիչով խմոր - 800 գր

բուսայուղ - 30 մլ

Պատրաստման եղանակը

Սոխը մաքրում, մանր կտրատում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ մինչև թափանցիկ դառնա։ Սոխին ավելացնում ենք տավարի աղացած միսը և 15 րոպե տապակում ենք՝ վերջում համեմելով աղով ու պղպեղով։

Կորեական գազարը կտրատում ենք, ապա մայոնեզին ավելացնում ենք կտրատած կանաչին։

Խմորը բաժանում ենք փոքր գնդիկների, ապա լցնում ենք շերտավոր միջուկը (առաջին շերտ՝ տավարի միսը սոխով, երկրորդը՝ կանաչիով մայոնեզը, իսկ երրորդ շերտը՝ կորեական գազարը)։ Խմորի եզրերն ամրացնում ու ձևավորում ենք կարկանդակներ։

Կարկանդակները դնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ ու 15-20 րոպե թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Բարի ախորժակ։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ