Պատրաստում ենք Սացիվի

am ru
patrastoum-enq-sacivi

Բաղադրիչներ

հավի բուդ - 6 հատ

սոխ - 1 գլուխ

կարագ - 30 գր

ընկույզ - 150 գր(մաքրած)

համեմ - 1 կապ

հյութ նռան - 2 ճ/գդ (կամ գինու քացախ)

սխտոր - 5-6 պճեղ

խմելի սունելի - 1 թ/գդ

համեմի սերմ - 1/2 թ/գդ (աղացած)

քրքում - 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Բաղադրիչները նախատեսված են 6 չափաբաժնի համար։

Հավը մասնատում ենք, դնում կաթսայի մեջ և ջուր ենք լցնում, այնքան, որ այն ամբողջությամբ հավը ծածկի։ Աղ ենք անում։ Դնում ենք կրակի վրա և հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կրակի տակն իջեցնում ենք և եփում մոտ 20-25 րոպե` գոյացած փրփուրը մսի վրայից պարբերաբար վերցնելով: 

Սոխը ոչ շատ մանր կտրատում ենք։ Թավայի մեջ ենք լցնում կարագը և թույլ կրակի վրա հալեցնում ենք ։ Ավելացնում ենք սոխն ու անընդհատ խառնելով մոտ 10 րոպե տապակում ենք, մինչև սոխը փափկի և կիսաթափանցիկ դառնա։ 

Եփված հավը արգանակի միջից հանում ենք և արգանակը քամում։ Հավի կտորները ավելացնում ենք սոխի վրա, ավելացնում ենք մոտ 200 մլ արգանակը և 15 րոպե շոգեխաշում ենք։ 

Այդ ընթացքում ընկույզը, սխտորը, համեմը և համեմունքենրը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք նռան հյութն ու մի քիչ արգանակ։ 

Հարում ենք այնքան, մինչև մածուկանման զանգված ստանանք։ Հավը թավայից հանում ենք։ Սոուսը լցնում ենք թավայի մեջ և խառնում ենք։ 

Հավը կաշվեհան և ոսկրահան ենք անում և լցնում սոուսի վրա։ 3-5 րոպե տաքացնում ենք և կրակի տակն անջատում։ Թողնում ենք ամբողջությամբ սառչի։ Մատուցում ենք։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ