Պատրաստում ենք սմբուկով և պանրով ռուլետ

am
patrastoum-enq-smboukov-e-panrov-roulet

Բաղադրիչներ

սմբուկ - 500 գր

պանիր - 50 գր

մայոնեզ - 3 ճ/գ

սխտոր - 1-2 ատամիկ

բուսայուղ աղ

աղ և պղպեղ

Պատրաստման եղանակը

Սմբուկները բաժանում ենք երկու հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին՝ երկարավուն շերտերի։ Մայոնեզին ավելացնում ենք ճզմած սխտորն ու խառնում ենք։ Պանիրն անցկացնում ենք քերիչով։

Սմբուկները մոտ 5 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։ Շրջում ենք մյուս կողմի վրա ու ևս 5 րոպե տապակում ենք։ Պատրաստ լինելուց հետո սմբուկները դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա։

Այժմ ձևավորում ենք ռուլետները։ Սմբուկի շերտը պատում ենք մայոնեզով։ Սմբուկի լայն կողմի վրա լցնում ենք 1թ/գ քերած պանիր։ Սմբուկը ռուլետանման փաթաթում ենք՝ սկսած լայն հատվածից։

Զարդարում ենք կանաչիով ու մատուցում ենք տաք կամ սառը վիճակում։








 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ