Պատրաստում ենք շոկմանժե

am
patrastoum-enq-sokmanje

Բաղադրիչներ

ձու - 3 հատ

շաքարի փոշի - 75 գր

կարագ - 100 գր

շոկոլադ սև - 100 գր

կոնյակ - 1 ճ/գ

աղ - 1 պտղունց

Պատրաստման եղանակ

Ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։ Սպիտակուցներին ավելացնում ենք 1 պտղունց աղ ու հարում ենք՝ վերածելով փրփրանման զանգվածի։ Ավելացնում ենք շաքարի փոշին ու շարունակում ենք հարել։ Հալեցնում ենք շոկոլադը ջրովի լի տարայի մեջ այնպես, որ շոկոլադով լի կաթսան չդիպչի ջրին։

Փափկած կարագը հարում ենք դեղնուցների հետ՝ ստանալով կրեմային զանգված։ Ստացված կրեմին ավելացնում ենք կոնյակն ու հալեցրած շոկոլադը։ Շոկոլադի զանգվածին ավելացնում ենք սպիտակուցային զանգվածի 1/3 մասն ու զգուշորեն խառնում ենք։ Ավելացնում ենք մնացած սպիտակուցային զանգվածն ու խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։ Ստացվում է շատ փափուկ ու թեթև կրեմային զանգված։

Լցնում ենք մատուցվող բաժակների մեջ, զարդարում ենք ըստ ճաշակի ու 2 ժամ թողնում ենք սառցախցիկում։
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ