Պատրաստում ենք խնձորով կարկանդակ

am ru
patrastoum-enq-xncorov-karkandak

Բաղադրիչներ

ձու - 5

թթվասեր - 200գ.

շաքարավազ - 1.5 բաժակ

կարագ - 200գ.

սոդա - 1 թ/գ

ալյուր

Միջուկի համար`

մորու ջեմ - 150գ.

միջին չափի խնձոր - 3-5

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցն անջատել դեղնուցից, հարել մինչև փրփրելը, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, ապա հարած դեղնուցը, հարած կարագը, թթվասերը` սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ, ձեռքերին չկպչող խմոր, բաժանել 2 գնդի:

Մեկը բացել, փռել յուղապատ տապակի մեջ, վրան քսել ջեմը, բացել երկրորդ գունդը և փռել վրան, կողքերից խմորները միացնել իրար: Խնձորները մաքրել, կիսալուսնաձև կտրտել, շարել խմորի վրա և թխել 200°C-ի տակ, մինչև վարդագունելը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ