Պայթյուն Ջրվեժ գյուղում

am
paytyoun-jrvej-gyouxoum

Հուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, հավելելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ