Պեպ Գվարդիոլան՝ Պրեմիեր լիգայի տարվա լավագույն մարզիչ

am
pep-gvardiolan-premier-ligayi-tarva-lavagouyn-marzic

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն մարզիչ: Իսպանացի մասնագետն այս կոչումին է արժանանում արդեն երկրորդ տարին անընդմեջ:

Ավելի վաղը երկու անգամ անընդմեջ լավագույնի կոչմանը հասնել էին Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Սիթի») և Ժոզե Մոուրինյոն («Չելսի»):

Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին: Այս ընթացքում ակումբը երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ գավաթակիր և մեկ անգամ էլ Սուպերգավաթակիր:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ