Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

«Պեպո» ֆիլմից դուրս մնացած հատվածներ գոյություն չունեն. Կինոկենտրոնի տնօրեն

am
pepo-filmic-dours-mnacac-hatvacner-goyoutyoun-counen

Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախաձեռնել է «Պեպո» ֆիլմի ռեստավրացինան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

Նրա խոսքով, արդեն մի քանի ամիս է՝ եվրոպական տարբեր արխիվներում հետազոտություններ են արվում, որպեսզի հասկանան, թե ֆիլմի ինչ տարբերակներ են պահպանվում. «Ռուսաստանի արխիվում ենք գտել «Պեպո» ֆիլմը, իրենց ունեցածը 12 մասանոց է, մերը՝ 9: Սակայն մեր հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ այդ ֆիլմերը նույնն են, ուղղակի ենթադրում ենք, որ մի փոքր մոնտաժ է եղել, ձայնի վերականգնում և ընթացքում փոփոխություններ են եղել»:

Միրզախանյանը նաև ընդգծեց, որ դեռ պետք է համեմատեն ֆիլմերը, և աշխատանքներն ավարտելուց հետո հակված են երկուսն էլ վերականգնել, բայց առաջնահերթությունը կտրվի ամենահնին՝ 35 թվականին նկարահանվածին:

Կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ ֆիլմերը նույնությամբ վերականգնվելու են, որովհետև «Պեպո» ֆիլմից դուրս մնացած հատվածներ գոյություն չունեն:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ