Հովհաննես Թումանյան - Հայոց Լեռներում

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին, երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում, կանաչ լեռներում։

Կարդալ ավելին

Պետք է մանրամասն ուսումնասիրենք հանգամանքները. ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն՝ ավիատոմսերի թանկ լինելու մասին

am
petq-e-manramasn-ousoumnasirenq-hangamanqnere-tmpph-naxagahi-teknacoun-aviatomseri-tank-linelou-masin

Պետք է մանրամասն ուսումնասիրել ավիատոմսերի թանկ լինելու հանգամանքները: Այսօր այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Զոլյանը ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյան: Վերջինս պատասխանում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի՝ ավիատոմսերի շուկայի վերաբերող հարցին:

Վերջինս նշեց, որ Հայաստանում ավիտոմսերն անհամեմատ ավելի թանկ են, քան մեր հարևան Վրաստանում: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք անբարեխիղճ մրցակցության կամ հակամրցակցային համաձայնության հետ գործ ունենք:

Ի պատասխան Զոլյանի հարցի՝ Գևորգյանն ասաց.

«Ավիատոմսերի թանկ լինելու պարագայում 2 հանգամանք կա՝ նախ պետք է ուսումնասիրել, թե արդյո՞ք ավիատոմսերի թանկությունը կապված է այլ ծառայության թանկ լինելու հետ, հետո միայն հասկանել, թե ընկերությունները ինչու են ավիատոմսերը թանկ վաճառում: Այս դեպքում կհասկանանք, թե կա արդյո՞ք հակամրցակցային համաձայնության կամ մրցակցության օրենսդրության խախտում: Պետք է մանրամասն ուսումնասիրենք այս հանգամանքները: Կարծում եմ, շուտափույթ եզրահանգման գալը մի փոքր սխալ կլինի, քանի որ ժամանակին, երբ մասնագիտորեն ուսումնասիրում էինք ավիտոմսերի թանկ կամ էժան լինելը, պարզվել է, որ մատուցվող ծառայությունների արժեքը Հայաստանում այնքան էլ թանկ չէ, ինչպես ներկայացվում է, կամ այնքան էլ բարձր չեն ավիատոմսերի գները համեմատած Վրաստանի հետ»:

Ըստ Գևորգյանի՝ պետք է ուսումնասիրել չվերթներ իրականացնող ավիաընկերությունները, նրանց մատուցած ծառայությունները և այլն:

Գևորգյանը խոստացավ ՏՄՊՊՀ նախագահ ընտրվելու դեպքում անպայման ուշադրության կենտրոնում պահել այս հարցը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ