Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Պուտինը հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ

am
poutine-hark-ci-hamaroum-patjamijocner-kirarel-vrastani-dem
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրաց ժողովրդի հանդեպ հարգանքի պահպանման համար հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախագահը այդ քայլին է գնում նաև Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանման համար: «Մեկը դուրս եկավ, ինչ-որ բան ասաց, իրենից ինչ-որ բան երկևակայեց ու նրան ոչ ոք չգիտեր, բայց հիմա բոլորը խոսում են, այդ իմաստով նա հասել է իր նպատակին: Երկու ամսով նրան հեռացրել են, կգնա հանգստի, կվերադառնա ու կշարունակի աշխատանքը: Վրաստանում, սակայն, կան անձինք, ովքեր բողոքում են այդ ամենի դեմ»,- նշել է Պուտինը՝ անդրադառնալով իր հասցեին օրեր առաջ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի հնչեցրած հայհոյանքներին: Ռուսաստանի ղեկավարը գտնում է, որ մեծ պատիվ կլինի վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելը՝ անդրադառնալով ռուս պատգամավորների մտահղացմանը:
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ