Պուտինն ու Ալիևը երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել

am ru
poutinn-ou-aliee-erkkoxm-hamagorcakcoutyan-harcer-en-qnnarkel

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկրների միջև երկկողմ համագործակցության հեռանկարները և երկկողմ շփումների պլանները:

Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամլո ծառայությունը:

«Քննարկվել են ռուս-ադրբեջանական համագործակցության ակտիվ զարգացման ու տարբեր մակարդակներում առաջիկայում սպասվող շփումների վերաբրեյալ հարցեր», - նշված է հաղորդագրության մեջ:

Զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ