Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թափոնների ոչնչացման տարբերակները

am
qnnarkvel-e-noubaraseni-tounaqimikatneri-gerezmanocoum-taponneri-ocncacman-tarberaknere

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի իրականացման արդյունքների, հետագա ընթացքի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում են ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը հրավիրվել Էին նաև Ֆրանսիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլեիր լե Ֆլերերը, Գերմանիայի դեսպանատան առաքելության ղեկավար Կլաուս Վենտելբերգը։

Հանդիպմանը քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա 1053 տոննա առաջին կատեգորիայի կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների ոչնչացման տարբերակները: Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ներկայացրել է գերմանական և ֆրանսիական այն ընկերությունների ցանկը, որոնք մասնագիտացված են օրգանական թափոնների ոչնչացմամբ։ Վերջինս տեղեկացրել է, որ Նուբարաշենում առկա 4123 տոննա աղտոտված հողը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է վնասազերծել տեղում:

Картинки по запросу Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց
Քննարկման արդյունքում առաջարկվել է՝ հաշվի առնելով Գերմանիայի և Ֆրանսիայի առաջադեմ փորձը և խորհրդային նախկին հանրապետություններից նմանատիպ գործընթաց կազմակերպելու փորձը, դեսպանատների միջոցով վերոհիշյալ երկրների կառավարությունների հետ դիտարկել 1053 տոննա աղտոտիչների արտահանմանը և ոչնչացմանն աջակցելու հնարավորությունները

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ