Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

RAG

am

Զինուոր ենք, Ռամկավար եւ ազատ,
Հայ ցեղի զաւակներ հարազատ,
Զըրահուած հայրենեաց հաւատքով,
Կը քալենք անվեհեր քովէ քով:
Մեր փառքն է աշխատանք եւ պայքար,
Մեր խօսքն է ճշմարիտ, խանդավառ,
Թո՛ղ բոլոր հայորդիք ցիրուցան,
Աշխարհի չորս կողմէն մեզի գան:
Եւ աչքերն ուղղուած Մասիսին,
Ուխտելով, մենք գոչենք միասին.
Զինուոր ենք, Ռամկավար եւ ազատ,
Հայ ցեղի զաւակներ հարազատ,
Զըրահուած հայրենեաց հաւատքով,
Օ՛ն, քալենք անվեհեր քովէ քով:

Լրահոս

Ամենաընթերցվածը