Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

ՌԱԿ-ՀՅԴ խորհրդակցական հանդիպում

am en es ru
rak-hyd-xorhrdakcakan-handipoum

Հունիսի 24-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության հետ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Շաղիկ Մարուխյանը։ Ռամկավար Ազատական կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը¸ ատենադպիր Սուրեն Սարգսյանը¸ վարչության անդամ Վահե Դարբինյանը և ՌԱԿ Ալեք Մանուկյան ակումբի ատենապետ Արմեն Սաքապետոյանը։

ՌԱԿ Կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեց երկրի քաղաքական իրավիճակին վերաբերվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ որոշ օրենսդրական նախաձեռնությունների առաջարկություններ, Սփյուռքի մեջ երկու կուսակցությունների ցանցային համակարգի աշխուժության, Արցախի անվտանգության, ազգային արժեքների պահպանման, ինչպես նաև վերջերս լուսարձակի տակ գտնվող ՀՀ դատական համակարգային փոփոխությունների հարցեր։

Հանդիպման ավարտին որոշվեց երկու կուսակցությունների միջև համագործակցությունը կանոնակարգել և հանդիպումները դարձնել շարունակական և օրակարգային որոշ հարցեր քննարկել մասնագիտական աշխատանքային խմբերի միջոցով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ