ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը 7-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

am en ru
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbe-7-rd-anendmej-haxtanakn-e-tarel

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի 14 տարեկանների առաջնության երկրորդ խաղաշրջանի հերթական տուրում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) մայիսի 20-ին հանդիպեց Երևանի «ԽՄՕՄՄ» թիմի հետ։

Առաջին խաղակեսում հաշվում զիջելով մրցակից թիմին՝ «Անդրանիկի» պատանի ֆուտբոլիստները հանդիպման երկրորդ խաղակեսում կարողացան կամային հաղթանակ տանել և խաղն ավարտել իրենց օգտին՝ 4.3: 3 գոլի հեղինակ է դարձել թիմի ռմբարկու Նարեկ Թովմասյանը, իսկ մեկ գոլ էլ խփել է Զավեն Սարգսյանը:

Նշենք, որ սա «Անդրանիկի» 7-րդ անընդմեջ հաղթանակն էր այս մրցաշրջանում:

Ակումբի հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 23-ին Հրազդանի «Աղբյուրակ» թիմի հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ