Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում

am en es ru
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbe-errord-anendmej-haxtanakn-e-tonoum

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի 14 տարեկանների առաջնության երկրորդ խաղաշրջանի հերթական տուրում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) ապրիլի 30-ին հանդիպում ունեցավ Հրազդանի «Աղբյուրակ» թիմի հետ:

Արտագնա խաղում «Անդրանիկը» 3:1 հաշվով հաղթանակ տոնեց՝ շնորհիվ ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և ճիշտ ընտրված մարտավարության:

Խաղն անցավ գերլարված մթնոլորտում, քանի որ երկու ակումբներն էլ ուժեղ էի, լավ պատրաստված և գերազանց մարզավիճակում: Հետաքրքիր կոմբինացիաներով հագեցած խաղում պատանի ֆուտբոլիստները կատարեցին մարզչական կազմի կողմից ներկայացված առաջադրանքներն ու հանձնարարությունները ՝ ցուցադրելով գեղեցիկ խաղ:

«Անդրանիկից» գոլերի հեղինակ դարձան Խաչիկ Մուրադյանը, Նարեկ Թովմասյանը, Զավեն Սարգսյանը:

Նշենք, որ սա Հայաստանի ֆուտբոլի պատանեկան առաջնությունում «Անդրանիկի» երրորդ անընդմեջ հաղթանակն է:

Ակումբի հաջորդ խաղը կայանալում է մայիսի 3-ին: «Անդրանիկը» կհանդիպի Արտաշատի ֆուտբոլային ակումբի հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ