ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում է չեմպիոնի կոչման համար

am es
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbe-payqaroum-e-cempioni-kocman-hamar

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի 14 տարեկանների առաջնության երկրորդ խաղաշրջանի կիսաեզրափակիչ խաղում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) հունիսի 6-ին Չարենցավան քաղաքում հանդիպեց Վանաձորի ֆուտբոլի դպրոցի (ՎՖԴ) թիմի հետ:

Խաղը որոշիչ էր թիմերի համար, քանի որ հաղթողը նվաճում էր եզրափակչի ուղեգիրը: Հանդիպումն անցել է չափազանց լարված մթնոլորտում՝ լի դրամատիկ պահերով ու ֆուտբոլիստների կամային որակների դրսևորումներով: Խաղն ավարտվել է «Անդրանիկի» հաղթանակով՝ 4.2 հաշվով:

«Անդրանիկից» 2 գոլերի հեղինակ է դարձել  հարձակվող Նարեկ Թովմասյանը, ով իր ակտիվում գրանցել է   40  գոլ: 1-ական գնդակ են խփել Էրիկ Մկրտչյանը և Խաչիկ Մուրադյանը:

Այսպիսիով, «Անդրանիկը» մրցաշրջանի Ա խբմում է, և հունիսի 12-ին՝ կրկին Չարենցավանում խաղալու է չեմպիոնի կոչմանն արժանանալու համար: Եզրափակչում «Անդրանիկ» ակումբը կխաղա Իջևանի «ՆԻԿԱՐՄ-01» թիմի հետ:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ