ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբն առաջնության կիսաեզրափակչում է

am es
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbn-arajnoutyan-kisaezrapakcoum-e

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի 14 տարեկանների առաջնության երկրորդ խաղաշրջանի հերթական տուրում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) մայիսի 23-ին Վարդենիս քաղաքում հանդիպեց Հրազդանի «Աղբյուրակ» թիմի հետ:

Առաջնության վերջին տուրի խաղը հարուստ էր գեղեցիկ կոմբիանացիաներով ու հետաքրքիր լուծումներով: 6:2 հաշվով հաղթանակ է տարել «Անդրանիկը»: 5 գոլի հեղինակ է դարձել ակումբի ռմբարկու Նարեկ Թովմասյանը, մեկ գոլ էլ փխել է Զավեն Սարգսյանը: Մեկ խաղաշրջանի ընթացքում Նարեկն իր ակտիվում գրանցել է 38 գոլ և հավակնում է դառնալ մինչև 14 տարեկանների առաջնության գլխավոր ռմբարկուն:

Այսպիսով, «Անդրանիկն» իր ենթախմբում գրավել է 2-րդ մրցանակային տեղը և դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ: Այժմ ակումբը հնարավարություն ունի պայքարելու չեմպիոնի կոչման համար:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ