Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ավետիք Իսահակյան

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

am ru
robert-qocaryane-kkalanavorvհ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Գործի վարութը կկասեցվի և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կբեկանվի, գործը կուղարկվի նոր քննության ։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ոչ նախագահ Քոչարյանը, ոչ պաշտպանական խմբի անդամները և ոչ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը ի նշան բողոքի չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ