Հայաստանը և Ռուսաստանը մարդասիրական օգնություն են տրամադրում Իրանին

am en ru
rossia-i-armenia-pristupili-k-dostavke-gumanitarnoy-pomosi-v-iran

Հայաստանի և ՌԴ-ի փրկարարները սկսել են Իրանին հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին՝ վկայակոչելով ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում աղետալի ջրհեղեղ է տեղի ունեցել, որից բազմաթիվ մարդիկ են տուժել:

«Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սկսել է մարդասիրական օգնություն տրամադրել ավերիչ ջրհեղեղից տուժած իրանցի բնակչությանը», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Օգնությունը ներառում է վրաններ, ծածկոցներ և ծալովի մահճակալներ՝ ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոցներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ