Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

am
rouben-babayane-taterakan-institoutoum-pastonic-azatvelou-dimoum-e-nerkayacrel

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել` շեշտելով, որ չի պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բաբայանը:

«Մայիսի 22-ին թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրության ավարտից հետո ուսանողները դռներն իմ առջև փակեցին: Ես ասացի` բարի: Փակեք դռներն, ում առաջ ցանկանում եք, բայց ես սովոր չեմ ենթարկվել որևէ ճնշման: Ամբողջ կյանքում եղել եմ ազատ մարդ, թույլ չեմ տվել որևէ մեկն ինձ ճնշի, ես ունեմ արժանապատվություն և որևէ որոշում չեմ կայացնում ճնշման ազդեցությամբ: Ասացի, որ դուրս եմ գալիս ինստիտուտից: Այս ժամանակ դռները բացեցին: Մի կարևոր նպատակի հասան»,-իրավիճակը ներկայացրեց Բաբայանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ