Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ռուս-վրացական լարված հարաբերություններն ինչպե՞ս կազդեն Հայաստանի տնտեսության վրա

rous-vracakan-larvac-haraberoutyounnern-incpes-kazden-hayastani-tntesoutyan-vra-tntesaget

Տարածաշրջանում ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը Հայաստանի վրա կարող է և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն ունենալ: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց ՀՀ գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Վերջինիս խոսքով, առհասարակ տարածաշրջանում սկիզբ առնող ցանկացած կոնֆլիկտ ազդում է բիզնեսի և ներդրումների վրա, իսկ կոնկրետ այս դեպքում հայակական ընկերությունների ապրանքների մի մասն անցնում է կամ Վրաստանով, կամ այնտեղ վերապիտակավորվում է:

Տնտեսագետը, խոսելով իրավիճակի հարուցած դրական ազդեցությունների մասին, նշեց, որ հիմնականում այս լարված հարաբերություններից մեր օգուտն այն կլինի, որ այս ժամանակահատվածում կարողանանք ճիշտ աշխատանք տանել Ռուսաստանի ավիաընկերությունենրի և տուրիստական գործակալությունների հետ:

«Այս վիճակի արդյունքում ոչ միայն Ռուսաստանից զբոսաշրջիկներ կգան Հայաստան, այլև շատ եվրոպական երկրներից: Այսօր Հայաստանը դիտարկվում է որպես բարեկամ երկիր,  և մեր դեսպանատունն ու հյուպատոսությունները պետք է շատ ակտիվ աշխատանք տանեն դրական իմպուլսները Հայաստանի վրա սևեռելու համար, իսկ մենք ձեռքներս ծալած նստում ենք ու բախտի քմահաճույքով որոշում: Հարցին պետք է պետականորեն նայել: Մեր ԱԳՆ-ը հյուպատոսությունների միջոցով պետք է ազդակներ ուղարկի: Իսկ մենք պասիվ ենք: Կոչ եմ անում կառավարությանը հրահանգներ տալ պետական կառույցներին, որպեսզի կապ հաստատեն ռուսական տուրիստական կազմակերպությունների հետ և տեղեկացնեն, որ օրինակ՝ Հայաստանը պատրաստ է ընդունել ռուս զբոսաշրջիկներին այս-այս պայմաններով: Եվ այստեղ պետք չէ մտածել, թե վրացիները կնեղանա՞ն, թե՞ չէ: Բացի այդ, երբ պահը եկել է, վրացիները միշտ էլ մեզ համար վստահելի գործընկեր չեն եղել: Ավելի լավ է մենք մեր հարցերը լուծենք»,- ասաց Մակարյանը:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ