Ռուսաստան-Արևմուտք առճակատումն ուժեղանում է. քաղաքական մեկնաբան

am
rousastan-aremoutq-arjakatoumn-oujexanoum-e-qaxaqakan-meknaban

Ռուսաստան-Արևմուտք առճակատումն ուժեղանում է. այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

Նրա խոսքով՝ նախկինում կոնֆլիկտը կար, բայց այն այսօր շատ ավելի սուր է, քան առաջ. «Ռուսաստանում ակնկալում են, որ իրենց դաշնակիցները հստակ դրսևորեն իրենց դիրքորոշումը: Նախկինում Հայաստանին հաջողվում էր հստակ դիրքորոշում չհայտնել, որը հաճախ դժգոհություն էր առաջացանում Մոսկվայում, այսօր ամեն ինչ այլ է: Ներկայիս իշխանությունն էլ փորձում է նույն քաղաքականությունը տանել, բայց թե որքանով կհաջողվի, կտեսնենք: Սիրիայի հարցում Արևմուտքի դժգոհությունը բերեց նրան, որ Հայաստանը ուղարկեց իր զորքերը, չնայած Ռուսաստանում էլ դրական ընդունվեց, բայց խնդիրներ կարող են լինել այստեղ»:

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ մյուս խնդիրն էլ Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերություններն են. ի՞նչ է կատարվելու: Մենք տեսնում ենք Ռուսաստանի քաղաքականությունն իր դաշնակիցների հանդեպ ինչպես  է փոխվում: «Ռուսական կողմը հստակ ասում է Բելառուսին՝ եթե մենք ձեզ մի բան տալիս ենք, դուք պետք է պատասխան մի բան տաք դրա դիմաց: Բելառուսը դիմադրում է, բայց երկար չի կարող դիմադրել»,-նկատեց վերլուծաբանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ