Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն դադարեցրել են համագործակցությունը

am
rousastane-eu-nato-n-liovin-dadarecrel-en-hamagorcakcoutyoune

Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քաղաքացիական եւ ռազմական ուղղությամբ համագործակցությունը լիովին դադարեցված Է»,- ասել Է դիվանագետը: Նրա խոսքով, շփումների կասեցման նախաձեռնողը դարձել Է Հյուսիսատլանտյան դաշինքը: Գրուշկոն հավելել Է, որ ՆԱՏՕ-ն չունի հարաբերությունների ստեղծված ճգնաժամից դուրս գալու պլան Մինչդեռ Մոսկվան հույս ունի, որ դաշինքի հետ ռազմական հակամարտությունից կհաջողվի խուսափել: «Դա աղետալի կլիներ ողջ մարդկության համար»,-հայտարարել Է դիվանագետը: Նա նաեւ անհանգստություն Է հայտնել այն կապակցությամբ, որ դաշինքի ռազմական ծախսերը Ռուսաստանի համապատասխան ծախսերը գերազանցում են 22 անգամ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ