Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Սալվադոր Դալիի տանը թանգարան կբացվի

am en ru
salvador-dalii-tane-tangaran-kbacvi

Այն տունը, որտեղ ծնվել եւ իր կյանքի առաջին տարիներն է անցկացրել սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին, նկարչի կյանքին նվիրված թանգարան կբացվի: Այս մասին հաղորդում է «Euro Pulse»-ը:

Ինչպես նշվում է, Իսպանիայի Ֆիգերաս քաղաքի քաղաքապետարանը սկսել է վերանորոգել տունը: Թանգարանը նախատեսվում է բացել 2021 թ. երկրորդ կեսին:

Նշվում է, որ թանգարանի հիմնական թեմատիկան լինելու է արվեստագետի մանկությունն ու երիտասարդությունը: Բացի այդ, այցելուները կկարողանան տեսնել Դալիի ավելի հասուն տարիների հետ կապված ցուցանմուշներ:

Թանգարանը տեղակայված կլինի Մոնտուրիոլ փողոցի թիվ 20 հասցեում: Շենքը կառուցվել է դեռևս 1898 թվականին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ