Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

ՍԴ-ն որոշել է քննել Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը

am
sd-n-orosel-e-qnnel-qocaryanin-mexsagrvox-3001-hodvaci-sahmanadrakanoutyan-harce

Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել քննության առնել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ, գործի դատաքննությունը կմեկնարկի 2019-ի օգոստոսի 20-ին ժամը 10-ին։ Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Արման Դիլանյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը:

Գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ, գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմինը` Ազգային ժողովը:

Հրայր Թովմասյանը մեկ այլ որոշմամբ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել Դավիթ Գրիգորյանի դիմումի քննությանը, քանի որ Վահե Գրիգորյանը մասնակցել է այս գործի քննությանը մեկ այլ դատարանում։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։

Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ