Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է

am en ru
segodna-otmecaetsa-vsemirniy-deny-sokolada

Հունիսի 11-ին քաղցրասերները նշում են Շոկոլադի միջազգային օրը: Կա կարծիք, որ շոկոլադն առաջին անգամ ստացել են ացտեկները և այն անվանել «աստվածների սնունդ», իսկ իսպանացիները, բերելով Եվրոպա, կնքել են այն «Սև ոսկի» անունով:

Նրանք շոկոլադն օգտագործում էին ֆիզիկական ուժի ամրապնդման և վերականգնման համար: Շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի և հոգեբանական վիճակի համար, քանի որ նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։

Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։ Մարդկանց մեծ կապվածությունը շոկոլադին գիտնականները բացատրում են այն բազմաթիվ օգտակար նյութերով, որ առկա են  շոկոլադում: Շոկոլադում կան նաեւ նյութեր, որ նպաստում են հանգստին եւ հոգեբանական վերականգնմանը, շատերը նույնիսկ շոկոլադը դիտարկում են որպես դեպրեսիայից դուրս գալու միջոց: Ենթադրություն կա նաեւ, որ շոկոլադը հակաքաղցկեղային հատկություն ունի եւ դանդաղեցնում է ծերացումը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ