Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

am en ru
segodna-vsemirniy-deny-bez-tabaka

Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանի Հանրապետությունը 2004թ. միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որից հետո ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում:

Օրվա շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում են տնտեսապես ոչ զարգացած երկրներում, որտեղ ծխախոտի հիվանդությունների բեռն ամենամեծն է: Ծխախոտի մշտական օգտագործումը ուժեղ կախվածություն է առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ունի ծխողի առողջության վրա: Տուժում է նաև չծխողների առողջությունը, որոնք գտնվում են ծխողի կողքին և հաճախ ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն  և Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան կոչ են անում երկրներին մշակել ծխախոտային արտադրանքի պարզ փաթեթավորում և պիտակավորում:

Սա թերևս ևս մի առիթ է մարդկանց հիշեցնելու ծխախոտի վնասակար հատկությունների և դրանց պատճառով առաջացող այն հիվանդությունների մասին, որոնց պատճառով տարեկան մահանում են միլիոնավոր մարդիկ։ Ծխախոտի հասանելիության աստիճանը պարզելու համար մենք կատարեցինք հարցում, որի արդյունքում պարզվեց, որ ծխախոտ օգտագործող անչափահասներից շատերն իրենք են գնում իրենց ծխախոտը: Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 20-րդ դարում ծխելու հետևանքով մահացել է 100 մլն մարդ։ Ամեն 6 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ է մահանում ծխելուց, աշխարհում գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է: Ծխախոտի ծխի պարունակած 90-ից ավելի բաղադրիչներից և ոչ մեկը օգտակար չէ առողջությանը: Մասնագետները կանխատեսում են, որ այս տարի ծխախոտի պատճառաց մահերի թիվը կհասնի 5 միլիոնի, իսկ արդեն 2030-ին՝ 8մլն-ի։ 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ