Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Սիսիանի ոստիկանների բացահայտումը

am
sisiani-ostikanneri-bacahaytoume

Հունիսի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Ադոնցի թիվ 4 հասցեում գտնվող բանկի մասնաճյուղի հաճախորդների սպասարկման սեղանից գողացել են իր «Սամսունգ Գալաքսի Ա-6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 110.000 դրամի վնաս:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ բջջային հեռախոսը գողացել է 39-ամյա մի տղամարդ, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել:
Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ