Շոգեքարշի 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից եւ կողաշրջվել

am
sogeqarsi-4-vagonnere-dours-en-ekel-hosqagcic-eu-koxasrjvel

Շարասյան 4 վագոնները կողաշրջվել են, եւ վնասել մոտակա ՍՊ ընկերության պարիսպը, թրթուրավոր տրակտորը եւ ՍՊԸ տարածքում գտնվող կոնտեյներները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մայիսի 18-ին, ժամը 16.40-ին Շենգավիթի բաժին Հարավ-կովկասյան երկաթգիծ ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ մայիսի 17-ին ջերմաէլեկտրակայանից մինչեւ 8-րդ կիլոմետր ընկած հատվածում, շոգեքարշի 11 վագոններից բաղկացած շարասյան 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից եւ կողաշրջվել՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը, թրթուրավոր տրակտորը եւ ՍՊԸ տարածքում գտնվող կոնտեյներները: Մեքենավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ