Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Սփյուռքին հուզող հարցերը՝ Մնացականյանի և կիպրահայ համայնքի հանդիպման օրակարգում

am en es
spyourqin-houzox-harcere-mnacakanyani-e-kiprahay-hamaynqi-handipman-orakargoum

Հունիսի 3-ին Կիպրոսի Հայոց առաջնորդարանում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հանդիպեց Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանի, կիպրահայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի և կիպրահայ կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:

Ողջունելով նախարար Մնացականյանին՝ Տ. Խորէն արք. Տողրամաճեանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է բաց զրույց ծավալելու ինչպես Հայաստանին առնչվող զարգացումների, այնպես էլ՝ Սփյուռքին հուզող հարցերի շուրջ։   

Իր խոսքում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց կիպրահայ համայնքում գործող կրթական և հոգևոր կառույցների ունեցած անգնահատելի դերը ազգային ինքնության պահպանման և հայ-կիպրական դարավոր բարեկամության ամրապնդման գործում և հույս հայտնեց, որ  համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը հնարավորություն կընձեռի առավել խորացնելու և հարստացնելու Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական օրակարգը:

«Կիպրոսի հետ հարաբերությունների հիմքում շատ ավելի խորքային իմաստ կա. սա քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների բարեկամություն է, որոնք շատ լավ հիշողություն, պատմության շատ խորը զգացում ունեն, և այդ քաղաքակրթական հիմքերի վրա է կառուցված բարեկամությունը», - նշեց ԱԳ նախարարը:

ԱԳ նախարարն այս հարաբերություններում առանձնահատուկ ընդգծեց Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը: «Մեր դեպքում Սփյուռքը ոչ թե մարդկանց խումբ է, որոնք տարին մեկ անգամ հավաքվում են սուրճ խմելու, այլ սա ինստիտուցիոնալ հիմքեր պարունակող մարմին է: Հարցն այն չէ, թե որքան է կազմում Կիպրոսի հայ համայնքի թվաքանակը, հարցն այն է, որ դուք ներկայացված եք ինստիտուցիոնալ կառուցվածքային խորը հիմքերով, որոնք ուղղված են պահպանելու այն, ինչ մեզ համար շատ կարևոր է՝ մեր ազգային ինքնությունը»:

Ներկայացնելով իր այցի նպատակները և հունիսի 4-ին կայանալիք եռակողմ ձևաչափով առաջին հանդիպման օրակարգը և այդ ձևաչափով համագործակցության հեռանկարները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց. «Իմ այցի նպատակն է հիմք դնելու նոր՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությանը, որը բավական խոստումնալից է և բավական ներուժ ունի»:

«Մենք շատ խոստումնալից օրակարգ ունենք նորարությունների, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում, որտեղ առաջարկում ենք ընդլայնել համագործակցության շրջանակները: Եվ հուսով եմ, որ այս պահից սկսած կարող ենք ընդլայնել ոլորտային համագործակցությունը»:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: «Ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից ի վեր չափազանց  էական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի կյանքում: Մենք անդրադարձանք մեր կուտակված ներքին խնդիրներին, մենք ի ցույց դրեցինք պետության, պետական-հասարակական ինստիտուտների կարողությունը, ուժը: Հասարակության ընդվզումը, որը բերեց թավշյա խաղաղ, ոչ բռնի հեղափոխության, չքայքայեց պետության հիմքերը, այլ միայն նպաստեց դրանց ամրապնդմանը: Մենք 27 տարի շարունակ կառուցել ենք երկիր, որը ես կկոչեմ եվրոպական մոդելի երկիր: 1991թ. ի վեր մենք ընտրեցինք պետության կառուցման այդ ուղղությունը, որի հիմքում դրված են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատությունը»,- նշեց ԱԳ նախարարը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը պատասխանեց Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում:

Այնուհետև ԱԳ նախարարը շրջայց կատարեց Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ