Ստամբուլի նոր քաղաքապետն ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն է

am
stambouli-nor-qaxaqapetn-enddimoutyan-teknacou-eqrem-imamoxloun-e

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն՝ երկրի նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը պարտվել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները երկրորդ անգամ էին անցկացվում: Առաջին ընտրության ժամանակ հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդա-հանարապետական» կուսակցության թեկանծու Էքրեմ Իմամօղլուն: Վերջինս այս ընտրություններում ևս հաղթանակ է տարել:

Ինչպես նշվում է, Յըլդըրըրը ընդունել է պարտությունը եւ հաղթանակի կապակցությամբ  շնորհավորել ընտրություններում 53.8 տոկոս ձայն հավաքած թեկնածուին Իմամօղլուին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ