Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Ստեփանակերտի Մայր Տաճարը

stepanakerti-mayr-tajare

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարի հիմնարկեքը կատարվել է 2006 թվականի հուլիսի 19–ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։

Ստեփանակերտում մայր տաճար ունենալու գաղափարը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Տաճարը մայրաքաղաքի ամենամեծ եկեղեցին է, քանի որ շուրջ 55 հազար բնակչություն ունեցող քաղաքի հավատավոր ժողովրդի հոգևոր կարիքները լիարժեքորեն հոգալու համար Ս. Հակոբ եկեղեցին (կառուցված 2005-2007թթ.) իր չափերով փոքր է:

Վսեմաշուք տաճարի ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է։ Ըստ նախագծի՝ եկեղեցու տրամաչափը 30 մետր է, բարձրությունը՝ 35։ Եկեղեցու ներքևում 6 մետր բարձրությամբ նկուղային դահլիճն է։ Խաչը 3 մետր է, զանգակատան բարձրությունը՝ 24։ Տաճարն ունի 6 հենասյուն՝ իրար միացված կամարներով: Ճարտարապետական առումով տաճարը նման է Զվարթնոցին:

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարն ունի 3 մուտք, 6 խորան:

12 տարի կառուցվող տաճարի խաչերն օծվել են 2018 թ-ի հունիսի 24-ին՝ Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնին:

Եկեղեցու կառուցման համար միջոցներ են տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Արցախի կառավարությունը, մի շարք բարերարներ: Առաջին բարերարը Հրանտ Վարդանյանն է եղել, ում գործը շարունակել են որդիները՝ Կարեն և Միքայել Վարդանյանները. ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:

Լուսանկարները՝ ՀԱՅ ՁԱՅՆ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ