Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Ստեփանակերտի Մայր Տաճարում Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց առաջին պատարագը

stepanakerti-mayr-tajaroum-matoucvec-arajin-patarage

Ստեփանակերտի նորաօծ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում տեղի ունեցավ առաջին պատարագը:

Այն մատուցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հաթողիկոսի ձեռամբ:

Նշենք, որ պատարագից առաջ տեղի էր ունեցել Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը:

Եկեղեցու օծման արարողությունն ու սուրբ և անմահ պատարագին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի կառավարության անդամներ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի հովանավորներ Վարդանյան եղբայրեները, պետական այրեր, հյուրեր, Հայաստանի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներ, ուխտավորներ և հավատավոր բազում արցախցիներ և այլք:

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի ձեռամբ Սրբալույս Մյուռոնով օծվեց Աստվածամոր եկեղեցու Սուրբ Սեղանը։

Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Մայր Աթոռի դիվանապետ Խաչատրյանի ձեռամբ օծվեցին խորանի` չորս ավետարանիչների անունը կրող սյուները և եկեղեցու մնացյալ սյուները:


Աղոթքներից և սուրբգրային ընթերցվածքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց եկեղեցին անվանակաչեց Սուրբ Աստվածածին:


Օծման արարողության ավարտին Գարեգին Բ Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց արցախահայությանը և Սուրբ Ավետման տոնի և եկեղեցու օծման առիթով իր հայրապետական պատգամը բերեց ներկա ժողովրդին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ