Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով

am es
stepanakertoum-kayacel-e-areayin-arcax-xoragrov-gorcarar-hamajoxov

«Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    համաժողովին    բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Շտիգեն»-ի  հիմնադիր-տնօրեն   Հայկ  Շեկյանը:

Նա  ասել է, որ   իրենց   նպատակն  է, որոլորտի   տարբեր   շահագրգիռ  կողմերն   ավելի  արագ օգտագործեն  այդ  հնարավորությունը:  Մոտ  մեկուկես  ամիս  առաջ  Արցախում  ընդունված  արևային  էներգետիկային   նպաստող  օրենսդրություն  ունենալն  ԱՀ-ում  որևէ էական  առաջընթաց  չի  գրանցել:

«Մոտ մեկուկես  ամիս  առաջ  Արցախում  ընդունվել է  արևային  էներգետիկային   նպաստող  օրենսդրություն, որը   թույլ է  տալիս  հասարակ    բնակիչներին  և  բիզնես  ոլորտի    ներկայացուցիչներին  տեղադրել  արևային  կայաններ  և  դրանք    միացնել   «Արցախէներգո»-ի  ցանցին՝ առանց  որևէ  լրացուցիչ   պարտավորությունների: Այն  լավ  հնարավորություն  է  բիզնեսի  ֆինանսի  խնայողության  համար՝  հաշվի  առնելով, որ  բիզնեսի համար  էլեկտրաէնեգիայի    սակագինն  ավելի  բարձր  է: Այդ  ոլորտի  ներկայացուցիչները կարող  են  լինել ավելի  մրցունակ, ավելի  արագ  զարգացնել  իրենց  բիզնեսը  և    բարձրացնել  որակը:  Եթե  նախկինում  պետք էր  խնայել  էլեկտրաէներգիան   ֆինանսական  միջոցների  սուղ  լինելու  պատճառով, ապա  այժմ  Արցախում  գործող    բանկերի  և  վարկային  կազմակերպությունների միջոցով այն  կարող  ենք  ստանալ  ավելի  մատչելի    ապառիկ  վարկավորումամբ: Մոտ  5-6  տարվա  ընթացքում  մարելով  վարկերը՝  քաղաքացիները   շուրջ   25  տարի  օգտագործելու  են     անվճար  էլեկտրաէներգիա»,-մասնավորապես  ասել  է  Հ. Շեկյանը: 

Տնօրենն  ավելացրել է, որ  իրենք    բնակիչներին   առաջին  հերթին   առաջարկում  են   արևային տաք  ջուր: Ոչ  այնքան  զարգացած    ենթակառուցվածքներ  ունեցող  բնակավայրերի    քաղաքացիները  կարող  են  ունենալ   կյանքի  այլ  որակ՝   ողջ  տարին  ունենալով  շահավետ  էներգիա. այն   նաև բնապահպանական  մեծ  օգուտ   կտա   և   անտառահատումներ   շատ  չեն  հատվի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ