Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Ստեփանակերտում մեկնարկեց շախմատի օլիմպիադայի 13-րդ առաջնությունը

am es
stepanakertoum-meknarkec-saxmati-olimpiadayi-13-rd-arajnoutyoune

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 11-ին, Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է ԱՀ շախմատի օլիմպիադայի 13-րդ առաջնությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության պետական տեսչության շախմատի մասնագետ Բեյբուդ Մելքումյանն ասել է, որ առաջնությանը մայրաքաղաքից և շրջաններից մասնակցում է 9 թիմ:

«Առաջնության նպատակն է ԱՀ դպրոցականների շրջանում նպաստել շախմատ մարզաձևի զարգացմանը, լայն թափ հաղորդել դրա մասսայականացմանը, դպրոցականների ունակությունների և հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև շնորհալի մարզիկների ի հայտ բերելուն: Օլիմպիադան կտևի 2 օր: Մրցանակային տեղ զբաղեցրած թիմերը կպարգևատրվեն պատվոգրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Հաղթող թիմը մայիսին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային հեղինակավոր մրցաշարին»,- մասնավորապես ասել է Բ. Մելքումյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ