Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Տաշիր քաղաքում վագոն-տնակ է այրվել

am
tasir-qaxaqoum-vagon-tnak-e-ayrvel

 «911» ծառայությանը hունիսի 15-ին`ժամը 14:17-ին տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի տարածքում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 15:11-ին:

Այրվել են վագոն-տնակի ներքին պատերը՝ մոտ 18 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ