Թբիլիսիի բախումներից տուժած Դավիթ Գրիգորյանի վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվի վերակենդանացման բաժանմունքից

am
tbilisii-baxoumneric-toujac-davit-grigoryani-vijake-kayoun-e--soutov-dours-kgrvi-verakendanacman-bajanmounqic

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։

Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։

Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ