Թբիլիսիում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 101-րդ տարեդարձը (լուսանկարներ)

am en
tbilisioum-nsvec-hayastaniarajin-hanrapetoutyan-ankaxoutyan-hrcakman-101-rd-taredarce-lousankarner

Թբիլիսիում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 101-րդ տարեդարձը: Մայիսի 28-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հնչեց հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Հանրապետության անսասանության ու պայծառության և նրա ժողովրդի խաղաղ ու բարեբեր կյանքի համար:

Այնուհետև Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հանրապետության օրվան։ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն  Սադոյանն իր ելույթում անդրադարձավ օրվա խորհրդին և խոսեց Հայաստանի Առաջին Հանրապետության դերի և նշանակության մասին։

Բանախոսությամբ հանդես եկավ պատմաբան Ենիք Թադևոսյանը։ Ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, երգերի և երաժշտական կատարումներով հանդես եկան Հայարտուն կենտրոնի սաները։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ