Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (տեսանյութ)

am
texi-ounecav-ostikanoutyan-kargapahakan-hancnajoxovi-hertakan-niste-tesanyout

Մայիսի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2019 թվականի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, Վարչապետի աշխատակազմի պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 
Ողջունելով կարգապահական հանձնաժողովի կազմին՝ Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը լինելու է արդյունավետ, հավատարիմ մնալով հանձնաժողովի՝ իրավաչափ քննություն եւ վերահսկողություն իրականացնելու սկզբունքին։ 
Նիստի օրակարգում ոստիկանության 6 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի եւ եզրակացությունների քննարկումն էր։ 
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին հիշյալ ծառայողներից 3-ի նկատմամբ կիրառելու ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, երկուսին հայտարարել խիստ նկատողություն, իսկ մեկ ծառայողի վերաբերյալ նշանակվեց նոր քննություն՝ նոր փաստական հանգամանքներ ձեռք բերելու համար։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ